211652_close_icon

ՀՀ բոլոր դպրոցներում կներդրվեն ներառական կրթության սկզբունքները

views-count1461 դիտում article-date 19:31 29-11-2014
Հայաստանի Հանրապետությունը ճանաչվելու է համընդհանուր ներառական կրթության երկիր, որին հասնելու համար ՀՀ կրթության մասին օրենքում կատարվում են փոփոխություններ: Նոր փոփոխությունները և ներառական կրթության կազմակերպման առանձնահատկությունները Տավուշի մարզպետարանում կազմակերպված հանդիպման ընթացքում ներկայացրել է կրթության ոլորտի փորձագետ Մարինե Հակոբյանը: Դրանցով սահմանվում են հիմքեր ներառական կրթությունը համընդհանուր դարձնելու նպատակով: Այս ոլորտում Տավուշի մարզում ներդրված սկզբունքները տարածվելու են ամբողջ հանրապետությունում: Ըստ նոր փոփոխությունների կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությունը հնարավոր կլինի կազմակերպել ցանկացած դպրոցում: Ստեղծվելու է մանկավարժահոգեբանական աջակցության եռաստիճան համակարգ, որի արդյունքում կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների դիտարկումը կատարվելու ու նրա կարիքը գնահատվելու է դպրոցում, իր բնական միջավայրում: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր