1673 դիտում
12:07 06-03-2020
Կներդրվեն հեռավար կրթության մեխանիզմներ. ԱԺ-ն ընդունեց փաթեթը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, առաջարկվում է ներդնել հեռավար կրթության իրականացման մեխանիզմ՝ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով:
«[url=https://armenpress.am/arm/news/1007527.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Սահմանվում է, որ հեռավար կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է: Եթե դիցուկ երկու անգամ ուսուցչի մրցույթ է կազմակերպվում, և տվյալ տեղի համար դիմորդներ չեն լինում կամ մրցույթը չի կայանում, կարող են իրականացնել հեռավար կրթություն, սակայն կարգ է սահմանվում, թե դա ինչ ժամկետով կարող է լինել, և թե հաջորդ մրցույթը երբ կարող է հայտարարվել:
Սահմանվել է նաև, որ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում: Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է առաջին հերթին տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաներին, երկրորդը՝ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:
Սահմանվում են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը:
Նախագծերի փաթեթը ստացավ 117 կողմ ձայն:
Նմանատիպ նյութեր
3667 դիտում
15:03 25-01-2018
Ընդերքօգտագործման թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ կներդրվեն
1201 դիտում
14:44 26-10-2022
Արցախում Սահմանադրական փոփոխությունների ավելի ճկուն մեխանիզմներ կներդրվեն
2692 դիտում
23:01 07-04-2020
Ազգային ժողովը հեռավար քննարկում կանցկացնի հեռավար կրթության վերաբերյալ
Այս բաժնից
1273 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա