211652_close_icon
views-count961 դիտում article-date 16:20 29-11-2014

Ապօրինի հատել է հացենիներ

Նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում Վահրամաբերդ գյուղի համայնքի ղեկավարից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի հատել և գողացել են համայնքի վարչական տարածքում գտնվող 2 հացենի: Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1953 թ. ծնված Սամվել Մ.-ն: Գողացված հացենիները` կտրտված վիճակում, հայտնաբերվել են: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր