211652_close_icon
views-count5219 դիտում article-date 13:26 08-07-2016

Ձերբակալվել են Աֆղանստանի 2 քաղաքացիներ. նրանք ապօրինի հատել էին հայ-թուրքական սահմանը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ Սահմանապահ վարչության ծառայողները ձերբակալել են 2 անձանց, ովքեր Աֆղանստանի քաղաքացիներ են: Վերջիններս անօրինական ճանապարհով հատել էին հայ-թուրքական սահմանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության՝ հուլիսի 6-ին սահմանին մոտ աշխատող տեղաբնակներից տեղեկություն են ստացել, որ Թուրքիայի տարածքից անհայտ անձը դուրս է եկել Արաքս գետի ափը: Րոպեներ անց Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահների խումբը տագնապով սահմանի գաղտնի դիտարկում և քողարկում է անցկացրել: Օգտագործելով հանգամանքը, որ տվյալ պահին Արաքս գետը քիչ վարարուն է, սահմանախախտը լողալով անցել է գետը և թաքնվել թփերի մեջ, ինչից անմիջապես հետո ձերբակալվել է: Մի քանի րոպե անց նկատվել է ևս սահմանախախտը, ում նույնպես ձերբակալվել է: Առաջին հարցման արդյունքում ձերբակալվածները պարզաբանել են, որ Աֆղանստանի քաղաքացիներ են և մտադիր էին տարանցիկ ճանապարհով հասնել Եվրամիության տարածք: Խուզարկության արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որում անձնակն իրեր են եղել և Nokia բջջային հեռախոսներ: Ձերբակալվածները հանձնվել են Հայաստանի Կառավարությանն առընթեր ԱԱԾ-ին, ովքեր ստուգում են ձերբակալվածների վարկածը: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Միխեևը որոշում է կայացրել տեղի բնակիչներին արժեքավոր նվերներով խրախուսելու մասին:

Նմանատիպ նյութեր