Երևանում հարս-սկեսուր վիճաբանությունն ավարտվել է հարսին ծեծելով
60-ամյա Ռիմա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հարսի` Արմինե Խուդավերդյանի հետ, որի ժամանակ վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` աթոռը բարձրացնելով հարվածել է վերջինիս ձեռքին` նրա առողջությանը պատճառելով ձախ նախաբազկի ստորին երրորդականի առաջնային մակերեսի արյունազեղում:
Ռ. Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: