211652_close_icon
views-count1387 դիտում article-date 12:34 29-11-2014

Նոյեմբերի 24-28-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 117,840,305 դոլար

Նոյեմբերի 24-28-ն նկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 117,840,305 դոլար 429.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 133,481,811 ԱՄՆ դոլար 431.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 45,540,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 434.87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 435.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,761,195 EUR 533.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 17,712,976 EUR 540.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 651,910,826 ՌԴ ռուբլի 9.22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 248,054,758 ՌԴ ռուբլի 9.054դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Նոյեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.7 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացանք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից:

Նմանատիպ նյութեր