Սփյուռքում չեն ցանկանում Հայաստանի համար գումար հանգանակել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ նախօրեին տեղի ունեցած ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրվել է աննախադեպ ցածր գումար` 12 միլիոն 400 հազար դոլար:
Եթե հաշվի առնենք, որ նշված գումարի մի մասը խոստումներ են, ապա ակնհայտ կդառնա, որ փաստացի հավաքագրված գումարը կարող է և ավելի քիչ լինել:
Սա նշանակում է, որ կամ սփյուռքում այլևս չեն ցանկանում Հայաստանի համար գումար հանգանակել` շատ լավ գիտակցելով, որ այդ գումարի մեծ մասն, ի վերջո, հայտնվելու է պետական պաշտոնյաների գրպաններում, կամ իրականում «բոլորի գործերը վատ են», կա՛մ էլ հայկական լոբբիստական կառույցներն ու դեսպանատները վատ են աշխատում համայնքների հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։