«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն ապաքինվել է սրունքի վնասվածքից և կարող է մասնակցել Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Հալ Սիթի»-ի հետ կայանալիք հանդիպմանը: Այդ մասին հայտնել է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
Օրեր առաջ կոլումբիացին, ով վնասվածքի հետևանքով բաց էր թողել մեկ ամիս, վերսկսել է մարզումները: Ուսի վնասվածքից ապաքինվել է նաև արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոն: Առաջիկա խաղում վերջինս նույնպես կարող է հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում:
Ինչ վերաբերվում է Լյուկ Շոուին, ապա վերջինս շարք կվերադառնա մի քանի շաբաթից: