«Արսենալ»-ին անհրաժեշտ է Ռոն Ֆլարը
Հոլանդիայի հավաքականի և «Ասթոն Վիլլա»-ի պաշտպան Ռոն Ֆլարը հայտնվել է Լոնդոնի «Արսենալ»-ի թիրախում, հայտնում է Tuttomercatoweb-ը:
Բացի «զինագործներից» 29-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Լացիո»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 մլն ֆունտ: