694 դիտում
20:33 28-11-2014
Վարչապետն ընդունել է ՍԴՀ կուսակցության ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին, փոխատենապետ, Լիբանանի խորհրդի անդամ Սեպուհ Գալփակյանին եւ ՍԴՀԿ վարչության անդամ Գեւորգ Պերկուպերկյանին:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարեւորել է ավանդական այս կուսակցության դերը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում եւ կառավարության անունից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:
ՍԴՀԿ ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացումը եւ վերահաստատել կուսակցության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել իշխանություններին հայ ժողովրդի եւ պետության առջեւ ծառացած կարեւոր խնդիրների լուծման Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության՝ գործարար միջավայրի բարելավման եւ տնտեսության մեջ ներդրումների ներգրավման ուղղությամբ կատարվող բարեփոխումների, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների
վերաբերյալ։ Արծարծվել են նաեւ ՍԴՀԿ-ի հետ երկխոսությանը եւ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1500 դիտում
20:03 30-11-2021
Վարչապետն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին․ անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրին
Այս բաժնից
991 դիտում
21:47 14-01-2025
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
898 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2644 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան