ՀԵՀ-ը մի շարք հանդիպումներ անցկացրեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 21-28-ն իրականացրել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական ծրագիրը: Ներգրավված էին առավելապես երիտասարդներ, ովքեր հանդիպումների ընթացքում ստացել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, մասնակցել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման, վարակի տարածման ուղիների վերաբերյալ քննարկումների, դիտել են թեմային առնչվող ֆիլմ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մոնիթորինգի եւ գնահատման ծառայության ղեկավար Նարինե Մեժլումյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրն է, եւ դրան նախորդող շաբաթվա ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդիպում-քննարկումներ է ունեցել ՀՀ բոլոր մարզերում եւԵրեւան քաղաքում։ Ն. Մեժլումյանն ընդգծում է, որ իրենց նպատակն է հնարավորինս շատ տեղեկություններ փոխանցել երիտասարդներին ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, առողջ ապրելակերպի վերաբերյալ, քանի որ տեղեկացված երիտասարդը նաեւ պաշտպանված Երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչը նկատում է, որ հանդիպումներին մասնակցող երիտասարդները հիմնականում տեղյակ են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մասին, սակայն դրան զուգահեռ որոշակի կարծրատիպեր կան հետազոտման առումով։
Նրանց հետազոտելու համար հատուկ շարժառիթ, համոզել, բացատրել է պետք։ «Հիմնականում չեն գնում հետազոտման՝ անգամ
տեղյակ լինելով, որ իրենք ռիսկային վարքագիծ են դրսեւորում։ Պետք է կարողանանք հասնել նրան, որ նախ՝ երիտասարդները
հնարավորին չափ խուսափեն ռիսկային վարքագիծ վարելուց, եւ եթե անգամ դա չի հաջողվում, իմանան իրենց քայլերի
հաջորդականությունը, եւ այն, թե ինչ պետք է անել, որպեսզի ՄԻԱՎ վարակից պաշտպավեն իրենք, զերծ պահեն իրենց
սիրելիներին»,- նշեց Նարինե Մեժլումյանը։