Ռուսական վագրերի դեմ ի՞նչ չինական այծ
Ռուսաստանում ազատ արձակված Ամուրյան Ուստին անունով վագրը հասել է Չինաստան և հոշոտել Խեյսյացզի կղզում գտնվող ֆերմայի 15 այծերի: Գյուղացիների մյուս եղջերավոր անասունների համար նույնպես վտանգ կա:
Կուզյա անունով վագրը նույնպես բաց է թողնվել :
Վագրերի վրա նրանց տեղաշարժին հետևող սարք է տեղադրված: Նշվում է, որ նրանք գտնվում են լավ ֆիզիկական վիճակում:
Սակայն Չինաստանում նրանց մեծ վտանգ է սպառնում որսագողերի կողմից, քանի որ չինական ավանդական բժշկության մեջ նրանք շատ թանկ են գնահատվում:
Ի դեպ՝ Կուզյային և մնացած վագրերին մայիս ամսին ազատ է արձակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ամուրյան վագրերը գրացված են Կարմիր գրքում: Ողջ աշխարհում դրանց թիվը ընդհամենը 500 է: