Հնդկաստանում ավելացել է Բենգալյան վագրերի թիվը
Վերջին 4 տարում Հնդկաստանում Բենգալյան վագրերի գլխաքանակն ավելացել է 30%-ով, հայտնում է Հնդկաստանի Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը:
Ներկայում երկրում 2226 վագր կա, մինչդեռ 2010թ-ին կենդանատեսակի թիվը եղել է 1706: Առհասարակ, աշխարհի վագրերի 70%-ը Հնդկաստանում է բնակվում: