Թայլանդի «վագրերի մենաստանը». ֆոտոշարք
Թայլանդի հարավում է գտնվում 20 տարի առաջ ստեղծված «Վատ Պա Լուանգտա Բուա Յանասամպաննո» մենաստանը: Ի սկզբանե այն նախատեսված է եղել վայրի կենդանիներին ապաստանելու համար: Վանականները փրկել ու խնամել են նրանց:
Վագրի առաջին ձագերը մենաստանում հայտնվել են 1999 թվականին: Նրանց փրկել էին բնակիչները: Ձագերի ծնողները որսագողերի զոհ էին դարձել:
Այժմ մենաստանում մոտ 80 վագր է ապրում, ընդ որում` ազատության մեջ: Նրանք սովոր են վանականներին: