Ուկրաինայի կառավարությունում այլ երկրների քաղաքացիներ կաշխատեն
                        Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնությամբ այդ երկրի կառավարության նոր կազմում կընդգրկվեն Վրաստանի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Գերմանիայի և Սլովակիայի քաղաքացիներ, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ուկրաինական TCH հեռուստաալիքին:
Ըստ տեղեկությունների՝ ՆԳ փոխնախարարի պաշտոնի համար կարող է հրավիրվել Վրաստանի նախկին գլխավոր դատախազը: 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նիստում Պորոշենկոն առաջարկել է փոփոխություններ մտցնել կառավարության կազմի աշխատանքի մասին օրենքում, որոնք թույլ կտան օտարերկրյա քաղաքացիներին աշխատել Ուկրաինայի կառավարությունում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

