211652_close_icon
views-count1427 դիտում article-date 22:25 27-11-2014

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ԼՂՀ հատվածում: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Արագածոտնի մարզի Ապարան, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Վայոց Ձորի Չիվա և Ելփին գյուղերում նկատվում է մառախուղ: Անձրև է տեղում Արարատի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Ալավերդի քաղաքներում, ձյուն է տեղում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր, Վանաձոր, Ստեփանավան, Գուգարք, Սպիտակ, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Մարալիկ, Գյումրի, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում, Վայոց Ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր