211652_close_icon
views-count3002 դիտում article-date 18:08 27-11-2014

Մարտունիում 24-ամյա երիտասարդը անչափահասի է հղիացրել

24-ամյա Արգամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ակնհայտ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով՝ 16 տարին չլրացած Ս. Հ-ի հետ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել, որի արդյունքում` Ս-ն հղիացել է և հաշվառվել Գավառի ԲԿ ՓԲԸ-ում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Մարտունու ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր