Ռեփփեր Սնուփ Դոգի համերգի ժամանակ տասնյակ մարդիկ են տուժել
Ինչպես հաղորդում է CNN-ը, մի քանի տասնյակ մարդ է տուժել ռեփփեր Սնուփ Դոգգի մենահամերգի ժամանակ տեղի ունեցած դեպքի հետևանքով:
Համերգը տեղի էր ունենում Նյու Յորքի համերգասրահներից մեկում, երբ ընկել է արգելապատնեշը, որը տեղադրվել էր՝ արգելելու համար ակտիվ հանդիսատեսների բեմ բարձրանալը:
Նախնական տվյալներով՝ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 42 մարդ: Արգելապատնեշի անկումը տեսագրել է հանդիսատեսներից մեկը: