Քրեական գործ՝ 3 դրվագներով, Գառնի համայնքի ղեկավարի նկատմամբ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ դատախազությունը 3 դրվագներով քրեական գործ է հարուցել Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի նկատմամբ:
Մեղադրյալ Աշոտ Վարդանյանը կասկածվում է ապօրինի հողատարածքներ հատկացնելու, ապօրինի շինարարություն իրականացնելու թույլտվության համար, որը զուգորդվել է կաշառք ստանալով:
Աշոտ Վարդանյանը Գառնի գյուղի բենզալցակայանում բաժնեմաս ունի և ըստ բնակիչների՝ այս տարիների ընթացքում բենզալցակայանը հարկեր չի վճարել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։