211652_close_icon
views-count985 դիտում article-date 23:14 26-11-2014

Արագածոտնի մարզը միացել է «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դրամահավաքին իր մասնակցությունն ունի նաեւ Արագածոտնի մարզը: Ինչպես տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը, փոխանցումները սկսվել են հոկտեմբերի 27-ին նախորդող օրերին եւ շարունակվելու են նաեւ դրանից հետո: Մարզի 114 համայնքի կողմից հոկտեմբերի 26-ի դրությամբ հիմնադրամին փոխանցվել է 2 միլիոն 207 հազար, հանրակրթական դպրոցներից` 1 միլիոն 650 հազար, բուժհաստատություններից 250 հազար դրամ: Հիմնադրամին մարզպետարանի փոխանցումը կազմում է 400 հազար դրամ: Մարզի կողմից կատարված փոխանցման գումարն, ընդհանուր առմամբ, 4.5 միլիոն դրամ է: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերից անմասն չէ նաեւ Արագածոտնի մարզը: Դրանցից են Օշականի եւ Մելիք գյուղի դպրոցների հիմնանորոգումը, Սասունիկի մանկապարտեզի վերանորոգումը:

Նմանատիպ նյութեր