Սյունիքի մարզպետարանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին
Նոյեմբերի 27-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դրամահավաք հեռուստամարաթոնը: Այն կանցկացվի Լոս-Անջելեսում:
Հանգանակված գումարներով կշարունակվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը, ավարտին կհասցվի նաև մայրուղու Հայաստանի տարածքով ձգվող 14 կիլոմետրանոց հատվածի ասֆալտապատումը: Ճանապարհը, 1996 թվականից շահագործվող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղուն զուգահեռ, Հայաստանը կկապի Արցախի հետ:
Համայն հայությանը միավորող այդ կառույցին, միայն ՀՀ Սյունիքի մարզպետարանից արդեն կատարվել է 942. 000 դրամ փոխանցում, տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը: