3008 դիտում
18:14 26-11-2014
Բացահայտվել է Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինե Գրիգորյանի սպանությունը
Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինե Գրիգորյանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Դեպքի վայրում պատշաճ կատարված զննության արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են մի շարք փորձանմուշներ՝ ինչպես հագուստի մանրաթելերի, այնպես էլ՝ մատնահետքերի, որոնք էլ նպաստել են հանցագործության բացահայտմանը։
Նշանակվել են դատաբժշկական եւ դատամատնադրոշմային փորձաքննություններ, ինչպես նաեւ՝ դատահետքաբանական եւ միկրոմասնիկների քրեագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, ստացվել եւ հետազոտվել են հեռախոսազանգերի վերծանումները։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողի ննջասենյակում հայտնաբերված ձեռքի ափի հետքերից մեկը թողնվել է նույն գյուղի բնակիչ Ա.Ստեփանյանի կողմից։ Պարզվել է նաեւ, որ վերջինս, մեկ այլ քաղաքացու անվամբ, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող գրավատներից մեկում գրավադրել է Հ.Գրիգորյանին պատկանող ոսկյա մատանին եւ ոսկյա ականջօղերը (մեկ զույգ)։ Դրանք հայտնաբերվել եւ ներկայացվել են ճանաչման տուժողի իրավահաջորդին եւ քրոջը, ովքեր հավաստել են, որ դրանք պատկանում են տուժողին։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`
օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1289 դիտում
14:55 11-09-2014
Գլենդելի մի բնակչուհի փորձել է առանց համապատասխան փաստաթղթերի ԱՄՆ տեղափոխել երեք հայերի
Այս բաժնից
898 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
781 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1471 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում