Գլենդելի մի բնակչուհի փորձել է առանց համապատասխան փաստաթղթերի ԱՄՆ տեղափոխել երեք հայերի
Los Angeles Times-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի մի բնակչուհու մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա փորձել է առանց համապատասխան փաստաթղթերի ԱՄՆ տեղափոխել երեք հայերի:
57-ամյա Մարիա Յանակոպուլուսին մեղադրանք է առաջադրվել գումարի դիմաց անօրինական ճանապարհով մարդկանց ԱՄՆ տեղափոխելու համար:
Հաղորդվում է, որ եթե Յանակոպուլուսին մեղավոր ճանաչեն առաջադրվող մեղադրանքի բոլոր կետերով, ապա նրան սպառնում է 5-15 տարվա ազատազրկում: