Թուրքիան «սպառնում է» ԱՄՆ-ին, եթե վերջինս բարձրացնի Հայոց ցեղասպանության հարցը
Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն Ազգային մեծ ժողովում խոսելով հաջորդ տարի ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի շարք բանաձևերի ներկայացման հավանականության մասին, հայտարարել է, թե Թուրքիան կվերանայի իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, եթե այդ բանաձևերին արգագանք տրվի, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները կանեն ամեն հնարավորը, որպեսզի Հայոց Մեծ եղեռնի թեմայի միջոցով Անկարայի վրա ճնշում չգործադրվի: