1354 դիտում
11:47 15-04-2014
Դավութօղլուն սպառնում է. Թուրքիան չի լռի, եթե ԱՄՆ Սենատի օրակարգ բերվի Հայոց ցեղասպանության հարցը
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան չի լռի, եթե ԱՄՆ Սենատի կամ Ներկայացուցիչների պալատի օրակարգում մտցվի Հայոց ցեղասպանության հարցը:
«Եթե այն հանկարծ այն հայտնվի Սենատի կամ Ներկայացուցիչների պալատի օրակարգում, ապա Թուրքիան չի լռի: Թուրքիան կարձագանքի նախկինի պես»,-ասել է Դավութօղլուն:
Ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար խորհրդի անդամ Մազհար Բաղըլըն հայտարարել էր, որ եթե Միացյալ Նահանգները հաշվի չառնի Թուրքիայի շահերը, ապա երկու երկրների միջև հարաբերությունները կվատանան:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ 410 բանաձևը:
Նմանատիպ նյութեր
3751 դիտում
10:43 26-11-2014
Թուրքիան «սպառնում է» ԱՄՆ-ին, եթե վերջինս բարձրացնի Հայոց ցեղասպանության հարցը
985 դիտում
15:01 03-04-2023
Իրանը չի լռի, եթե Բաքուն որևէ քայլ ձեռնարկի ՀՀ Սյունիքի մարզում. փորձագետ Մեհդի Խորսանդ
2076 դիտում
11:50 13-12-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ
Այս բաժնից
1366 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
964 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար