Ֆրանսիական կազմակերպությունը վերանորոգում է մարզային բուժկենտրոնները
Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի միջև ստորագրված ապակենտրոնացված գործակցության շրջանակում ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» հասարակական կազմակերպությունը մարզում իրականացնում է գյուղական համայնքների բժշկական կենտրոնների վերանորոգման և վերազինման, ինչպես նաեւ բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստման ծրագրեր:
2014 թվականին կազմակերպության ներդրումների հաշվին վերանորոգվել են Ճամբարակի տարածքի Արտանիշ և Թթուջուր համայնքների բուժկետերը:
Ճամբարակի տարածքի 13 համայնքների բուժկետերին կազմակերպությունը կտրամադրի բժշկական պայուսակներ` հագեցած առաջին բուժօգնության պարագաներով:
Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: