Մեսսիի ռեկորդը կկարողանան գերազանցել 600 տարի անց. Գվարդիոլա
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի կարծիքով Իսպանիայի առաջնությունում Մեսսիի գրանցած ռեկորդը գերազանցելու համար կպահանջվի 600 տարի:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Լիոնել Մեսսին Լա լիգայի շրջանակում իր խփած գոլերի թիվը հասցրեց 253-ի և գերազանցեց 60 տարվա վաղեմություն ունեցող Թելմո Սարայի արդյունավետության ցուցանիշը:
«Պետք է շնորհավորել Լիոնելին: Նա հանճարեղ նվաճման է հասել: Բոլորը մտածում էին, որ անհավանական է գերազանցել Սարայի 60 տարվա վաղեմություն ունեցող ռեկորդը: Մեսսիի ռեկորդը գերազանցելու համար կպահանջվի 600 տարի»,-իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: