211652_close_icon

24-ամյա երիտասարդը մի քանի օր շարունակ ծեծի է ենթարկել սեփական կնոջը

views-count2343 դիտում article-date 16:36 25-11-2014
24-ամյա Անդրանիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը իր կնոջ` Արևիկ Ալոյանի հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել Արևիկ Ալոյանի մարմնի տարբեր մասերին: Հաջորդ օրը կրկին ծեծի է ենթարկել կնոջը: Ա. Գաբրիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր