Գիտնականներին հաջողվել է փոխել կլոնավորված ոչխարի սեռը
Բուենոս Այրեսի գիտնականներին հաջողվել է մշակել կլոնավորման նոր տեխնոլոգիա: Ոչխարի գենոմում փոխելով քրոմոսոմների կազմը` կենդանու կլոնն այլ սեռի է ստեծվել:
Այժմ գիտնականները նախատեսում են կլոնավորել Մաթեո անունով եղնիկին: Նրա կլոնը գենետիկ հատկություններով համապատասխան կլինի կենդանուն, բայց կլինի այլ սեռի:
Մասնագետների բացահայտումը կնպաստի անասպահության զարգացմանը: Օրինակ, կաթնատու կովն իր հատկությունները կփոխանցի իրենից կլոնավորված, բայց էգ կովերին:
Իսկ բնապահպանների խոսքով` այդ մեխանիզմը դեմ է բնության օրենքներին: