Իրանին ոչ ոք ծնկի չի բերի. Ալի Խամենեի
Twitter սոցցանցի իր միկրոբլոգումԻրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին գրառում է կատարել, որում ասված է. «Ամբարտավան գերտերությունները փորձեցին Իրանի Իսլամական Հանարպետությանը ծնկի բերել, սակայն պարտություն կրեցին»:
Այս մեկնաբանությունը, ակնհայտորեն, վերաբերում է Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ Իրանի և «Վեցյակի» միջև անցկացված բանակցությունները ձախողելուն, քանի որ այդպես էլ մինչև նախանշված ժամկետը՝ նոյեմբերի 24-ը, համապարփակ համաձայնագիր չստորագրվեց կողմերի միջև:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Իրանի պետական հեռուստաալիքի եթերում հայտարարեց, որ Իրանը շարունակելու օգտագործել իր միջուկային տեխնոլոգիաները այնքան ժամանակ, մինչև հնարավոր լինի հասնել համապարփակ համաձայնագրի ստորագրմանը: