Թշնամիները հասկացան, որ պատերազմով Իրանին ծնկի բերել հնարավոր չէ․ Ալի Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ընդգծել է ազգային միասնության պահպանման և երկրի պաշտոնյաներին աջակցելու անհրաժեշտությունը՝ նախազգուշացնելով, որ «թշնամին 12-օրյա պատերազմում պարտվելուց հետո ձգտում է պառակտում սերմանել», հաղորդում է Mehr-ը։
Կիրակի օրը Թեհրանում՝ իմամ Ռեզայի նահատակության տարելիցին նվիրված սգո արարողության ժամանակ, Իրանի առաջնորդը հասարակության տարբեր շերտերից հազարավոր մարդկանց ասել է, որ «ժողովրդի, պաշտոնյաների և Զինված ուժերի միջև անսասան համերաշխության վահանը չպետք է խաթարվի»։
Այաթոլլա Խամենեին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը վճռականորեն դեմ է ԱՄՆ-ի՝ ենթարկվելու վիրավորական պահանջին և շարունակելու է վճռական դիմադրությունը։