211652_close_icon
views-count1732 դիտում article-date 13:22 25-11-2014

Յուրացում «Ղ-Տելեկոմ»-ում

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում ստացվեց, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունում կատարվել է յուրացում: Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցներին հաջողվեց պարզել, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդների սպասարկման և բողոքարկման Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանը 2010-2014 թվականների ընթացքում, պարբերաբար ընկերության գլխավոր պահեստից լիցաքավորման քարտեր ստանալով`ապօրինի վաճառել է, իսկ վաճառքից գոյացած 751 մլն դրամը յուրացման եղանակով հափշտակել` ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Ոստիկանության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 23-ին Աշոտ Կույումջյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, որտեղից էլ ներկայացվել է ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Ըստ կարգի, ոստիկանությունում նախապատրաստաված նյութերը և Աշոտ Կույումջյանը հանձնվել են ՀՀ Քննչական կոմիտեին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր