5095 դիտում
20:07 31-05-2016
Բջջային հեռախոսի գողություն՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի սպասարկման կենտրոնից. ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին` խնդրում ենք հայտնել
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի սպասարկման կենտրոնից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։
2016 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի մասնաճյուղից հափշտակել է «Սամսունգ Ա 310» մոդելի բջջային հեռախոս՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի` նշված մասնաճյուղում տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է մուգ կապույտ բաճկոնով երիտասարդը ցուցափեղկի վրայից վերցնում հեռախոսը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն նապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12782 դիտում
17:46 05-04-2016
Գողություն՝ ավտոմեքենայից. ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին` խնդրում ենք հայտնել
12144 դիտում
17:20 17-08-2016
Գողություն ավտոմեքենայից. ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին՝ խնդրում ենք հայտնել
Այս բաժնից
1015 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
976 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին
745 դիտում
09:59 01-02-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ապագան. «ՏԵՂորոշում»․ «Ամերիկայի ձայն»