Կամավոր հանձնել է հրացան
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 24-ին, ժամը 14.00-ին, 1956 թ. ծնված Միխայիլ Ղ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]