Ավտոճանապարհին երբեք առաջինը չես լինի. տեսանյութ
Յուրաքանչյուր տարի աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դառնում 1 միլիոն 200 հազար մարդ:
Միայն Ռուսաստանի Դաշնության ավտոճանապարհներին վերջին 10 ամսվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել ավելի քան 22 հազար մարդ:
Ոչ սթափ վիճակում վարորդների մասնակցությամբ ավտովթարների թիվը կազմել է մոտ 13 հազար:
Ցավալին այն է, որ 10 ամսվա ընթացքում ավտովթարներից տուժել է 17 հազար երեխա, իսկ նրանցից 700-ը մահացել են և գրեթե բոլոր դեպքերում երեխաների մահվան պատճառը՝ մեծահասակներն են եղել:
Պետք է նշել, որ մեծ նշանակություն ունի այն օգնությունը, որը ցուցաբերում են ականատեսները՝ անմիջապես ավտովթարից հետո, դուրս բերելով վիրավորներին ավտոմեքենաներից:
[color=#CC0000]Ուշադի՛ր եղեք ավտոճանապարհին և հիշեք, որ տանը ձեզ սպասում են:[/color]
Ներկայացնում ենք ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի միջազգային օրվան նվիրված տեսահոլովակը: