slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայկական մշակութային միջոցառումներ՝ Նորվեգիայում և Դանիայում
211652_close_icon

Հայկական մշակութային միջոցառումներ՝ Նորվեգիայում և Դանիայում

views-count921 դիտում article-date 23:05 24-11-2014
Նոյեմբերի 20-ին Օսլոյի Հոլոքոստի և կրոնական փոքրամասնությունների ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը, որը նվիրված էր քառյակի 90-ամյակին և Կոմիտասի 145-ամյակին: Համերգը կազմակերպել էր Դանիայում ՀՀ դեսպանությունը և Նորվեգիայի Հայ մշակութային միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նոյեմբերի 21-ին «Կոմիտաս» քառյակը ելույթ ունեցավ Կոպենհագենի «Mogens Dahl» համերգասրահում, իսկ նոյեմբերի 23-ին` Դանիայի Գյուլինգ քաղաքի եկեղեցում: Կոպենհագենում համերգային ծրագրի առաջին մասում քառյակի հետ միասին հանդես եկավ Դանիայում հանրաճանաչ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը: Աշխարհում ամենահին գործող քառյակի տաղանդաշատ երաժիշտները բարձր արվեստով ներկայացրին Կոմիտասի և համաշխարհային դասականների մի շարք հայտնի ու սիրված ստեղծագործություններ` արժանանալով ունկնդիրների հիացմունքին: Հոլոքոստի կենտրոնում համերգի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով ներկայացնելով Կոմիտաս Վարդապետին ու «Կոմիտաս» քառյակին` նշեց, որ Կոմիտասի երաժշտությունը մարդուն մոտեցնում է Աստծուն, Աստծուն էլ` մարդու հոգուն ու սրտին, իսկ «Կոմիտաս» քառյակը փոխությունների հզոր ուժ է, և նրանց երաժշտությունը տանում է մարդկության վիճահարույց անցյալ և ետ բերում ներկա, ինչպես նաև օգնում է հավատալ ավելի լավ ապագային: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` դեսպան Աղաջանյանը նշեց, որ քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ընդունվել այն իրականացնողների կողմից, կմնա որպես ցավագին հիշեցում: Մենք բոլորս համընդհանուր բարոյական պարտականություն ունենք` հիշելու պատմության սև էջերը, ճանաչելու դրանք և բարձրաձայն գնահատական տալու, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ կարող է տեղի ունենալ ճիշտ չգործելու դեպքում, քանի դեռ աշխարհում կա բռնության քաղաքականություն, որը բաց դուռ է հանդիսանում նոր ոճիրների ու ցեղասպանությունների համար: Իր ելույթում Հոլոքոստի կենտրոնի տնօրեն Գուրի Հյելտնեսը նշեց, որ իրենց համար պատիվ է հյուրընկալել «Կոմիտաս» քառյակին, որի հետ ժամանակին հանդես են եկել այնպիսի մեծեր, ինչպիսիք են Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Լեոնիդ Կոգանը և շատ ուրիշ աշխարհահռչակ երաժիշտներ: Տնօրենը շեշտեց, որ 2006թ. Հոլոքոստի կենտրոնի հիմնադրվելուց հետո իրենց կողմից անցկացված առաջին միջոցառումներից մեկը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը:

Նմանատիպ նյութեր