slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Երիտասարդները՝ Տավուշի մարզում տեղակայված Կողբի զորամասում. ֆոտոշարք
211652_close_icon

Երիտասարդները՝ Տավուշի մարզում տեղակայված Կողբի զորամասում. ֆոտոշարք

views-count3530 դիտում article-date 15:58 24-11-2014
Նոյեմբերի 23-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն այցելեցին Տավուշի մարզի Կողբ համայքում գտնվող զորամաս: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նման ծրագրերը շարունակական են։ Դրանց նպատակը հայրենիքի սահմաններն անխախտ պահող զինվորներին բարոյական աջակցություն ցուցաբերելը, քաջալերելն ու զորակցելն է: Դրանք միտված են երիտասարդների շրջանում բարձրացնել մեր երկրի, պետության և բանակի դերն ու նշանակությունը, խորացնել բանակ-հասարակություն կապը։ Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան զինծառայողների առօրյային, զորամասային պայմաններին: Ագրարային համալսարանի ուսանողները կազմակերպել էին համերգային միջոցառում, որն ուղեկցվեց մարմնամարզիկների խմբի հետաքրքիր ցուցադրությամբ: Համերգից հետո երիտասարդները զինվորների հետ ճաշեցին զորամասի ճաշարանում: Օրվա վերջում զինծառայողներին հանձնվեցին նվերներ, որոնք պատրաստել էին ՀԱԱՀ ուսանողները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր