1827 դիտում
22:47 15-10-2019
Սեւան-Պրահա-Վինոր համագործակցությունն ամրապնդվեց հուշագրի ստորագրմամբ
Պաշտոնական այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում Չեխիայի Հանրապետության Պրահա-Վինոր քաղաքի պատվիրակությունը, որը գլխավորում էր Պրահա-Վինորի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինան:
Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Սեւան-Պրահա-Վինոր ապակենտրոնացված համագործակցությունն արդեն բոլորել է 3 տարին, որի գաղափարի հեղինակը եւ կազմակերպիչը «Ատլանտիս Դեվելոպմենթ» ընկերության նախագահ, սեւանցի Արամ Մարությանն է: Գնահատելով հայրենի քաղաքի զարգացման եւ համագործակցային հեռանկարները` նա Պրահա-Վինոր շրջանի, որն ունի նաև առանձին համայնքի կարգավիճակ, ղեկավարությանը առաջարկել էր այցելել Սեւան:
«Դեռեւս 2016 թվականին Սեւանում ստորագրվեց երկկողմ համագործակցության համաձայնագիրը: Այն ժամանակ էլ քաղաքի 2-րդ եւ 3-րդ միկրոթաղամասերի միջնամասում գտնվող տարածքում, որը երկար տարիներ հարակից շենքերի բնակիչների կողմից վերածվել էր մեծ ու փոքր բանջարանոցների եւ «աչքի էր ընկնում» իր անհրապույր տեսքով, հայտնվեց ցուցանակ`«Պրահա-Վինոր այգի» անվանմամբ:
Արամ Մարությանի հովանավորությամբ Պրահա-Վինոր այգում, որը զբաղեցնում է շուրջ 4600 քառակուսի մետր, մեկնարկեցին բարեկարգման աշխատանքները: Երբեմնի անհրապույր տարածքը հետզհետե ստացավ ձեւ եւ բովանդակություն: Հանգստի եւ ժամանցի կազմակերպման այս վայրն ամիսներ անց դարձավ սեւանցիների, քաղաքի հյուրերի, զբոսաշրջիկների համար սիրելի եւ սպասված անկյուն: Աշնանային այս օրերին Պրահա – Վինոր քաղաքային շրջանի պատվիրակությունը` փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինայի գլխավորությամբ, Հայաստանում էր եւ այսօր պատվիրակությունն այցելել էր Սեւան: Պատվիրակությանը ուղեկցում էր մեր հայրենակից, Սեւանի պատվավոր քաղաքացի Արամ Մարությանը:
Քույր քաղաքների ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցում էր ՀՀ-ում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Հյուրերին աղուհացով դիմավորելուց հետո հանդիպումը շարունակվեց համայնքի ղեկավարի աշխատասենյակում, որին մասնակցում էին երկու քաղաքների ներկայացուցիչները: Պրահա-Վինորի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինան շնորհակալություն հայտնեց հանդիպման համար` կարեւորելով նման համագործակցությունների դերը: Սեւանի եւ Պրահա-Վինորի հետագա համագործակցությունը վավերացվեց հուշագրով, որը ստորագրեցին Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Պրահա-Վինորի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինան, Պրահա-Վինորի քաղաքային խորհրդի անդամ Յան Չերվենկան: Հայ եւ չեխ գործընկերները փոխանակվեցին հուշանվերներով: Հանդիպման այցի երկրորդ հասցեն Պրահա-Վինոր զբոսայգին էր: Այգու պաշտոնական բացման պատիվը տրվեց Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին եւ Պրահա-Վինորի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինային: Սեւանի մշակութային կենտրոնի դհոլահարների ուղեկցությամբ չեխ գործընկերները մուտք գործեցին այգու տարածք, որտեղ նրանց սպասում էին սեւանցի մեծ ու փոքր, այս իրադարձության առթիվ քաղաք ժամանած հյուրերը: Ելույթներն ու շնորհավորանքները հաջորդում էին միմյանց, որոնք ընդմիջվում էին մշակութային կենտրոնի պարի խմբերի սաների ազգագրական կատարումներով: Սեւանի պատվավոր քաղաքացի Արամ Մարությանին օրվա առթիվ սպասվում էր հաճելի անակնկալ. Սեւան համայնքի ղեկավարի կողմից նա պարգևատրվեց շնորհակալագրով` Սևան-Պրահա-Վինոր ապակենտրոնացված համագործակցության կայացման, Պրահա-Վինոր այգին սեւանցիներին նվիրելու եւ հայ-չեխական բարեկամության ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար: Զբոսայգու պաշտոնական բացման առթիվ տնկվեցին հայ եւ չեխ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող եղեւնիներ:
Չեխ գործընկերների համար պատրաստվել էր նաեւ ճանաչողական այց: Նրանք համայնք ղեկավար Սարգիս Մուրադյանի եւ Արամ Մարությանի ուղեկցությամբ այցելեցին զբոսաշրջային գրավչություն ներկայացնող մի շարք վայրեր, օգտվեցին հայկական հյուրասիրությունից»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:
Նմանատիպ նյութեր
1514 դիտում
16:21 01-07-2021
Ցուցահանդեսներ, վարպետաց դասեր. Հայաստանն ու Իրանը մշակութային կապերն ամրապնդեցին հուշագրի ստորագրմամբ
6953 դիտում
18:48 23-03-2018
«Չեխական ավիաուղիները» հունիսի 8-ից Պրահա-Երևան-Պրահա չվերթներ կիրականացնի շաբաթական 2 անգամ
4166 դիտում
22:36 23-03-2018
«Չեխական ավիաուղիները» սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Պրահա- Երևան- Պրահա երթուղով
Այս բաժնից
781 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
664 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
865 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am