Վերմալենը կարող է վերադառնալ «Արսենալ»
«Բարսելոնա»-ի պաշտպան Թոմաս Վերմալենը ձմռանը կարող է վերադառնալ Անգլիա, հայտնում է Mundo Deportivo-ն: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որոնք ցանկանում են վարձակալել բելգիացի պաշտպանին:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը կատալոնյան թիմի կազմը համալրել էր նախորդ ամռան ընթացքում: «Բարսելոնա»-ն Վերմալենի համար 15 մլն ֆունտ էր վճարել «Արսենալ»-ին:
Սակայն վնասվածքների պատճառով Վերմալենը մինչ օրս «Բարսելոնա»-ի կազմում չի նշել իր նորամուտը: