«Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերը հայտնում են, որ նոր զանգվածային վիրուս է տարածվում:
Օգտատերերին ծանուցում է հայտնվում, թե իբր իրենց ընկերները նշել են նրան որևէ նկարում: Բացելով տվյալ հղումը ավտոմատ սկսվում է ընկերներին ուղարկվել վիրուս պարունակող հաղորդագրություններ:
Նշվում է նաև, որ այն հրապարակումը կամ նկարը, որին դուք նշված եք եղել, էջից հնարավոր չէ ջնջել:
Սակայն հնարավոր է այն թաքցնել ձեր լրահոսից , դրա համար անհրաժեշտ է «удалить метку» բաժնից ջնջել նշումը և ընդհանրապես չբացել նման տեսակի նշումներն ու հղումները: