Համացանցում հրապարկվել են BMW X4 ավտոմեքենայի լրտեսական լուսանկարները
Համացանցում հրապարակվել են BMW X4 ավտոմեքենայի լուսանկարները, որոնք գաղտնի լուսանկարվել են ավտոընկերության փորձարկումների ժամանակ:
Սպասվում է, որ նոր մոդելի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին՝ Ֆրանկֆուրտում կայանալիք ավտոշոուի շրջանակներում:
Հայտնի է նաև, որ BMW X4-ը կթողարկվի 2,0լ և 3,0լ աշխատանքային ծավալով շարժիչներով, ինչպես նաև հզոր տարբերակը, որի ձիաուժը կկազմի 400: