14372 դիտում
23:32 24-02-2020
Թոքաբորոբով հիվանդ Իրանի քաղաքացու մոտ որևէ վիրուս չկա, նա սրտամկանային ինֆարկտով է դիմել հիվանդանոց․ «Էրեբունի» ԲԿ տնօրեն. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/02/24/Erebuni/3219245?fbclid=IwAR2Ku_bi9ZB4lhgvt4rxnb7cxWWFfRWJ72UD3GzcoAJVyJp8RnlzepNbkr4]Tert.am[/url]-ի տեղեկություններով ազգությամբ իրանցի վարորդի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ կորոնովիրուսի թեստ են անցկացրել։
Պարզաբանում ստանալու համար, թե ինչ է արձանագրվել վարորդի մոտ, [url=https://www.tert.am/am/news/2020/02/24/Erebuni/3219245?fbclid=IwAR2Ku_bi9ZB4lhgvt4rxnb7cxWWFfRWJ72UD3GzcoAJVyJp8RnlzepNbkr4]Tert.am-[/url]ը դիմել էր «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին: Ըստ բուժկենտրոնի տնօրենի՝ թեստի արդյունքները բացասական են եղել:
«Նա թոքաբորբով է եկել, ոչ մի վիրուս չկա, ոչ էլ սովորական գրիպ կա մոտը»,- ասաց ԲԿ տնօրենը և նշեց, որ քաղաքացին սրտամկանի ինֆարկտով է դիմել հիվանդանոց:
«Այդ ժամանակ հատկապես, երբ սրտային անբավարարվածություն է սկսվում, թոքաբորբ է լինում, հիմա այդպես մեր քաղաքացիներից շատերը կան հիվանդանոցում, դա նույնիսկ գրիպին չի վերաբերում»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2038 դիտում
12:03 24-11-2014
Համացանցում լրտեսական վիրուս է հայտնվել, որն արդեն կիրառվել է Իրանի և Ռուսաստանի դեմ
Այս բաժնից
859 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան
688 դիտում
20:19 26-12-2024
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել
901 դիտում
19:50 26-12-2024
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարի տարեվերջյան հանդիպումը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ