Սաակաշվիլիի անձնական օպերատորը կանչվել է հարցաքննության
                        Վրաստանի գլխավոր դատախազությունն այսօր հարցաքննության է կանչել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական օպերատոր Թամազ Շավշիշվիլիին: 
Վերջինս հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ իրեն հարցաքննության կանչելու պատճառների մասին, սակայն ոչ մի տեղ չի փախչի և ժամը 12:00-ին կներկայանա դատախազություն: 
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի նկատմամբ երկրի գլխավոր դատախազությւունն արդեն 3 քրեական գործ է հարուցել, որոնց ընթացք կտրվի հունվարի 20-ից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

