slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նոյեմբերի 24-ը Ս. Հուլիանե և Ս. Վասիլուհի կույսերի հիշատակության օրն է
211652_close_icon

Նոյեմբերի 24-ը Ս. Հուլիանե և Ս. Վասիլուհի կույսերի հիշատակության օրն է

views-count887 դիտում article-date 17:15 24-11-2014
Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Հուլիանե և Ս. Վասիլուհի կույսերի հիշատակը: Ս. Հուլիանե և Ս. Վասիլուհի անունով շատ կույսեր կան տոնացույցներում: Բայց հայկական տոնացույցում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են: Ս. Հուլիանեն մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է հեթանոս մի երիտասարդի ամուսնության առաջարկը և տարվում դատարան: Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին տանում են այրելու, խարույկն ինքն իրեն հանգչում է: Սա առիթ է դառնում բազմաթիվ ներկաների դարձին, ովքեր տեղում էլ նահատակվում են: Ս. Հուլիանեին գլխատում են, երբ նա 19 տարեկան էր: Ս. Վասիլուհին, ով իննամյա աղջնակ էր, Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններից` առիթ դառնալով իր դատավորի դարձին: Նա առ Աստված է դառնում 309 թվականին:

Նմանատիպ նյութեր