Նոյեմբերի 15-ը սբ. Անդրեաս եւ Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է
Հայ առաքելական եկեղեցին նոյեմբերի15-ը նշում է որպես սուրբ Անդրեաս եւ Փիլիպպոս առաքյալների հիշատակության օր:
Ս. Անդրեաս առաքյալը, մինչ Հիսուս Քրիստոսին հետևելը, եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Նա Պետրոս առաքյալի եղբայրն ու արհեստակիցն էր: Փրկչի համբարձումից հետո Անդրեաս առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում և սկյութների երկրում: Նահատակվել է Պատրաս քաղաքում:
Իսկ Ս. Փիլիպպոս առաքյալը Հրեաստանի Բեթսայիդայից էր, Պետրոս առաքյալի հայրենակիցը: Հավանաբար, նա էլ է նախապես եղել Հովհաննես Մկրտչի աշակերտը: Քարոզել է Փոքր Ասիայում և նահատակվել Հերապոլիս քաղաքում` խաչելությամբ: