211652_close_icon
views-count1477 դիտում article-date 17:32 23-11-2014

ԱՄՆ-ում ոստիկանը կրակել է երեխայի վրա

ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում ոստիկանը կրակել է 12-ամյա տղայի վրա: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի հանգստի կենտրոնում: Ոստիկանի խոսքով՝ նա երեխայի մոտ զենք է նկատել եւ կրակել նրա փորին, ինչից հետո տղան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինչ-որ մեկը զանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ երեխայի մոտ զենք կա: Պարզվել է, որ տղան պնեվմատիկ ատրճանակ է պահել եւ հրաժարվել այն հանձնել ոստիկաններին: Այդ բանից հետո էլ հնչել է կրակոցը:

Նմանատիպ նյութեր