Արթուր Սարկիսովը՝ գոլի հեղինակ. տեսանյութ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կրկին դարձել է գոլի հեղինակ: Ռուսաստանի Ֆուտբոլի Ազգային լիգայի 21-րդ տուրի «Սախալին»-«Վոլգա» հանդիպման ժամանակ Արթուրը խփել է իր թիմի երկրորդ գնդակը, իսկ «Վոլգան» հաղթել է 3:2 հաշվով: Սա Արթուր Սարկիսովի արդեն 8-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: