Բեթմենն՝ ընդդեմ «Վալենսիա»-ի
Հանրահայտ «Բեթմեն» կոմիքսների ստեղծող DC Comics ընկերությունը, որին պատկանում է բրենդի բոլոր իրավունքները, այդ թվում նաև լոգոտիպը, մտադիր են բողոք ներկայացնել «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի դեմ: «Բեթմենի» ստեղծողները նմանություն են գտել իրենց և իսպանական ակումբի նոր տարբերանշանների միջև: Այդ պատճառով DC Comics ընկերությունը պատրաստվում է հայց ներկայացնել Եվրոխորհրդի ապրանքային տարբերանշանների գրանցման մարմիններին:
Հարկ է նշել, որ «Վալենսիա»-ի տարբերանշանի վրա չղջիկի պատկերը սկսել է օգտագործվել 1919 թվականից, իսկ DC Comics ընկերության տարբերանշանի վրա չղջիկի պատկերը հայտնվել է անհամեմատ ավելի ուշ:
[img]http://isport.ua/uf/images2/batmanvalencia.jpg[/img]