1347 դիտում
20:35 21-11-2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը սկսել է լուծարման աշխատանքները
ՀՀ բնապահպանության նախարարությունը սկսել է լուծարման աշխատանքները Արարատյան հարթավայրում գտնվող ապօրինի ամենամեծ խորքային ինքնաշատրվանող հորում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման եւ կարգաբերման աշխատանքները ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում:
Նոյեմբերի 21-ին ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի հարակից տարածքում խումբը սկսել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ի հաշվեկշռում գտնվող աննախադեպ մեծության՝ 380 լ/վ ջրատվությամբ վթարայինինքնաշատրվանվող խորքային հորի լուծարման աշխատանքների երկրորդ փուլը: Խորքային հորի մեկ տարվա ջրատվությունը կազմում է 12 մլն մ3: 100 մետր խորություն ունեցող հորի լուծարման հիմնական՝ երրորդ փուլը սկսելու համար, այս փուլում մի քանի պոմպերի միջոցով կատարվում է լճի վերածված հորատանցքի հարակից տարածքներից ջրահեռացման աշխատանքները: Այն թույլ կտա հայտնաբերել հիմնական հորատանցքը, որը տասնամյակների ընթացքում վթարվելու պատճառով մի քանի մետրով տեղաշարժվել է: Լուծարման աշխատանքների երրորդ փուլում նախատեսվում է ամբողջ խորությամբ խճալցում եւ կավալցում:
Նմանատիպ նյութեր
1079 դիտում
11:24 29-08-2014
Շարունակվում են Արարատի մարզի հորերի լուծարման աշխատանքները
1935 դիտում
20:37 13-08-2014
ՀՀ Բնապահպանության նախարարությունը շարունակում է ապօրինի խորքային հորերի փակման աշխատանքները. տեսանյութ
Այս բաժնից
700 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
775 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2089 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա