Ֆալկաոն ապաքինվել է վնասվածքից
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը իր Twitter-ի պաշտոնական էջի միջոցով հայտնել է, որ թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի վնասվածքը կապված չէ նրա ծնկի նախկին վնասվածքի հետ, որի պատճառով Կոլումբիայի հավաքականի հարձակվողը բաց թողեց 2014 թվականի աշախարհի առաջնությունը: Նշվում է, որ ֆուտբոլիստի մոտ կրկնվել է աջ ոտքի մկանային վնասվածքը, սակայն կիրակի օրը ֆուտբոլիստը կսկսի մարզվել ընդհանուր խմբի հետ:


